Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը․ Թրամփ

Շրջափակումը որոշ չափով ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը։

«Շրջափակումը որոշ չափով ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը… Նրանք խեղդվում են։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք չեն ուզում, որ ես պահպանեմ շրջափակումը։ Ես չեմ ուզում վերացնել այն, քանի որ չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան», — ասել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930