Թրամփը հայտարարել է, որ միայն նեղ շրջանակն է տեղյակ Թեհրանի հետ բանակցությունների ընթացքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենից բացի ոչ ոք, բացառությամբ ևս մի քանի մարդու, տեղեկացված չէ Իրանի հետ բանակցությունների իրական կարգավիճակի մասին։

«Բացի ինձանից և ևս մի քանի մարդուց, ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում են բանակցությունները», — Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։

Ուրբաթ գիշերը ամերիկացի առաջնորդը Newsmax պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտության կարգավորման շրջանակում ԱՄՆ-ը չի համաձայնի Իրանին մատակարարել խաղաղ նպատակներով օգտագործման համար նախատեսված միջուկային նյութեր։ Այդպես նա մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդումները, թե ամերիկացի բանակցողները առաջարկել էին Իրանին մատակարարել նման նյութեր՝ ի պատասխան միջուկային ծրագրի վրա աշխատանքը դադարեցնելու համաձայնության։

Հինգշաբթի օրը, ըստ Axios-ի, նախագահը պետք է լսեր ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Կուպերի զեկույցը Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների ծրագրերի վերաբերյալ։

Իսկ երեքշաբթի օրը The New York Times-ը, հղում անելով մի քանի աղբյուրների, որոնք ծանոթ են Սպիտակ տան իրավիճակային կենտրոնում քննարկումների ընթացքին, հայտնել է, որ Թրամփը չի ընդունի Իրանի առաջարկը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը, սակայն Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնում է հետագա բանակցություններին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031