ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ

Միացյալ Նահանգներին մեկ շաբաթից պակաս ժամանակ կպահանջվի «գործն ավարտելու համար» Իրանի հետ պատերազմի վերսկսման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բայց Վենեսուելան հիանալի է պահում իրեն, և Իրանը հիանալի է պահում իրեն։ Ես նկատի ունեմ, եթե Իրանը ողջամիտ և իմաստուն պահի իրեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ավարտել գործը, իսկ դրա համար, հնարավոր է, պահանջվի մեկ շաբաթից պակաս ժամանակ»,- պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ Ալլենթաունի (Փենսիլվանիա նահանգ) մերձակայքում տնտեսության հարցերով ելույթի ժամանակ։

«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ հարկն է։ Քանի որ մենք ցանկանում ենք հասնել դրան»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ավելի վաղ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Հունիսի 21-22-ը շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ՝ հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվել է Քաթարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ բանակցությունների առաջին փուլի ավարտին, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930