Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ

Իրանի հետ պատերազմում օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարություն էր, քանի որ այժմ ԱՄՆ-ը ի պատասխան նույնպես կարող է հրաժարվել օգնել Եվրոպայում իր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ՆԱՏՕ-ի հիանալի անդամ ենք եղել՝ շատ առումներով, անկասկած, գերիշխող անդամ։ Տարիների ընթացքում մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել՝ ոչ թե միլիարդներ, այլ հենց տրիլիոններ, Եվրոպան պաշտպանելու համար», — ասել է նա

«Այդ պատճառով ես ասում եմ Փիթ Հեգսեթին և մնացած բոլորին. եթե մենք ծախսում ենք այսքան գումար՝ հարյուրավոր, ուղղակի հարյուրավոր միլիոն դոլարներ, հիմնականում նրանց Ռուսաստանից պաշտպանելու համար: Բայց լսե՛ք. մենք ծախսում ենք այսքան գումար, իսկ հետո, երբ մեզ, հնարավոր է, օգնություն է պետք փոքր գործերում՝ սա մանրուք է, սա կարևոր բան չէ, սա մանրուք է, նրանք ասում են՝ «ոչ, նախընտրում ենք չօգնել»։ Հիմարություն է այդպես ասելը, որովհետև մենք կարող ենք նրանց նույնը ասել, եթե ցանկանանք։ Եվ, հնարավոր է, հենց այդպես էլ վարվենք», — եզրափակել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930