Skip to main content

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

2026թ. հունիսի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի և խաղաղաշինության կոմիտեի «Ռիսկերից դեպի դիմակայունություն. աշխատատեղերի ստեղծմամբ սոցիալական համերաշխության առաջմղումը խաղաղաշինության համատեքստերում» խորագրով կայացած համատեղ նիստում։

Այս մասին հայտնում են ներկայացուցչությունից։

«Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն նշեց, որ աշխատատեղերի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում կանխարգելման, վերակառուցման և խաղաղության պահպանման համար։

Անդրադառնալով Հայաստանի փորձառությանը՝ դեսպան, ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքով ապահովման և ինքնազբաղվածության թիրախային ծրագրերը՝ աշխատանքով ապահովելով ավելի քան քսան հազար մարդկանց՝ ապահովելով ապրուստի միջոցներով և սոցիալական ներառականությամբ։

Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծեց ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի և խաղաղաշինության կոմիտեի միջև համագործակցության ուժեղացման կարևորությունը, ինչպես նաև կառավարությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, ՄԱԿ համակարգի և տեղի շահառուների զարգացման և սոցիալական համերաշխության առաջմղման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031