Skip to main content

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նոր ձայնագրությանը, որում կաշառատուների թիմերի ղեկավար որպես հնչում է նաև Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը։

«Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ միգուցե անցած տարի էլ ընտրակաշառքի միջոցով գյումրեցիներիցս խլեցիք մեր բարեկեցիկ ու զարգացող ապագան։

Բոլոր ընտրակաշառատուները, ովքեր փողով գնել են մեր երեխաների ապագան, ովքեր փորձում են խլել մեր երկրի ինքնիշխանությունն ու խաղաղությունը ենթարկվելու են պատասխանատվության։

Գյումրիում իշխանափոխություն լինելու է, դա գյումրեցիների պահանջն է»,- գրել է Մինասյանն ու ձայնագրությունից հատված հրապարակել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031