Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Շվեյցարական Բյուրգենշտոկում կայացած քննարկումների ընթացքում Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանին հաջողվել է համաձայնեցնել մի շարք հարցերի լուծումներ, այդ թվում՝ նավթի արտահանման և Իրանի ակտիվների ապասառեցման վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Պակիստանի և Կատարի միջնորդական ահռելի ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։

Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման տուրքերը, հանվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշ սառեցված ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիրը», — գրել է Արաղչին սոցցանցի իր էջում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930