Իսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, կկանգնի դատարանի առաջ կոռուպցիոն գործով։ Իսպանացի դատավորը որոշել է, որ Գոմեսը պետք է հանձնի անձնագիրը և չլքի երկիրը։ Նա նաև պարտավոր է ամիսը երկու անգամ ներկայանալ դատարան։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Գոմեսին ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրվել յուրացման, ազդեցության չարաշահման, բիզնես գործարքներում կոռուպցիայի և միջոցների ոչ նպատակային օգտագործման համար։ Ըստ քննության՝ նա իբր օգտագործել է վարչապետի կնոջ կարգավիճակը՝ Մադրիդի համալսարանում իր կարիերան առաջ տանելու համար։

Բեգոնյա Գոմեսը և Պեդրո Սանչեսը հերքում են բոլոր մեղադրանքները։ Սանչեսը պնդում է, որ գործը քաղաքական դրդապատճառ ունի և այն անվանել է «անպարկեշտ ֆարս»։

Քննությունը սկսվել էր 2024 թվականին, երբ «Manos Limpias» հակակոռուպցիոն խումբը, որը կապեր ունի ծայրահեղ աջ շրջանակների հետ, բողոք էր ներկայացրել Գոմեսի դեմ՝ նրան մեղադրելով ազդեցության չարաշահման մեջ։

Իսպանիայի արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը դատավորի որոշումից հետո հայտարարել է, որ «ճշմարտությունը վերջիվերջո կհաղթի»։ Միևնույն ժամանակ, իսպանական El País պարբերականը քննադատել է գործի ընթացքը՝ այն համարելով չափազանցված և մեծ մեդիա ուշադրությանն ուղղված։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930