Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի (աշխարհի թիմային գավաթ) խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ալբանիայի հավաքականին

Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ են տարել Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության են հասել Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։

Այսպիսով, մեր թիմն ապահովել է 2֊րդ տեղն ու նվաճեց 3֊րդ ենթախմբի ուղեգիր։ Հունիսի 20֊ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար Մալթայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում ՀՀ ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930