Skip to main content

Վրաստանի գյուղնախարարությունը կատեգորիկ կերպով հերքում է «Հրապարակ» թերթի տարածած տեղեկատվությունը

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է «Հրապարակ» թերթի այն լուրերը, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես՝ ելակը, թուրքականի անվան տակ Վրաստանի տարածքով է մատակարարվում Ռուսաստան։

«Նախարարությունը կատեգորիկ կերպով հերքում է հայկական պարբերականի տարածած տեղեկատվությունը՝ հայկական արտադրանքի ծագման փոփոխության և վերաարտահանման նպատակով մեկ այլ հարևան երկրի անվան տակ ՌԴ տարածք բեռների ներկրման մասին։ Նման հաղորդումները սպեկուլյատիվ բնույթ են կրում, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին», — ասված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել, որ Վրաստանը ներքաշվում է հարևան երկրում ընթացող քաղաքական պայքարի նման կոպիտ ձևերի մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031