Skip to main content

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում

Հունիսի 16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լոռու մարզի Մեծավան գյուղի մի բնակիչ հայտնել է, որ գողացել են իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մեքենան շրջված վիճակում Տաշիր քաղաքի վերջնամասում է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի և Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը ինքնակամ բաժին է ներկայացել Մեծավան գյուղի բնակիչ 20-ամյա երկու երիտասարդ և խոստովանել, որ արարքն իրենք են կատարել։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031