Պատմական փաստաթուղթ է. Իրանի նախագահը` ԱՄՆ–ի հետ կնքված հուշագրի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի հետ հուշագիրը պատմական է որակել:

«Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ ուժեղ Իրանից. խաղաղությունն իրական կդառնա փոխադարձ հարգանքի դեպքում», — գրել է Փեզեշքիանը X սոցցանցում՝ հրապարակելով հուշագրի տեքստը։

Նա նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղությանը, առաջընթացին և տարածաշրջանային համագործակցությանը:

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930