Skip to main content

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է տնային կալանքի տակ գտնվող, ինչպես նաև կալանավորված անձանց փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Նախագծի նպատակն է՝

ապահովել տնային կալանքի տակ գտնվող, ինչպես նաև կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների հստակ և արդյունավետ կազմակերպումը։ Առաջարկվում է
Պրոբացիայի ծառայությանը վերապահել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, քանի որ ներկայում նման իրավասություն որևէ պետական մարմնի վերապահված չէ։
Միաժամանակ, նախատեսվում է ստեղծել օրենսդրական հիմք, որպեսզի դատապարտյալների, կալանավորված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման դեպքերն ու կարգը սահմանվեն Արդարադատության և Ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։

Սա թույլ կտա վերացնել գործող կարգավորումներում առկա իրավական բացերը և հստակեցնել փոխադրումներ իրականացնող մարմինների լիազորությունների շրջանակը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031