Փեզեշքիանը և Թրամփը կարող են հուշագիր ստորագրել Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Իսմայիլ Բաղայի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հուշագիր ստորագրել Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Այս գաղափարը քննարկվում է և ներկայումս ուսումնասիրվում է», — ասել է նա։

Բաղային հավելել է, որ Իրանի առաջիկա հանդիպման օրակարգը չի փոխվել։

Հիշեցնենք, որ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո իր ելույթում հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել հունիսի 18-19-ին։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930