ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Բուլղարիայի առևտրի և արդյունաբերության պալատի հետ համատեղ իրականացվող «Գործառութային կայուն միգրացիան և ինտեգրումը Բուլղարիայում» ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և Ձեռնարկատիրության և գործադրական զարգացման կենտրոնի Բուլղարիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստանիսլավ Չերվենկովի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, աշխատանքային միգրացիայի և երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են աշխատաշուկայի զարգացման միտումներին և աշխատանքային միգրացիային վերաբերող մի շարք հարցերի։ Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են էական փոփոխություններ, և երկիրն աստիճանաբար աշխատուժ արտահանողից վերածվում է աշխատուժ ներմուծողի։ Նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է հետագա համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը տնտեսական և աշխատանքային կապերի զարգացման ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930