Skip to main content

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով»:

Այս մասին Կառավարության հունիսի 18-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տնտեսվարողներին կոչ է արել հանգիստ գնալ ու հարմարվել նոր շուկաներին։

Վարչապետի խոսքով՝ այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, Կառավարությունն այդտեղ աջակցելու բան չի տեսնում։

Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ ու շուրջ 1.8 միլիոն հատ 17 տոննա ծաղիկ է արտահանվել։

Դրանք արտահանվել են դեպի Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա և այլ երկրներ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031