Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 70-ամյա Յուրիկ Ն․-ի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։






































