Skip to main content

Մակրոնի և Թրամփի ընթրիքը Վերսալում սկսվել է երեք ժամ ուշացումով

Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի հանդիսավոր ընթրիքը Վերսալի պալատում սկսվել է երեք ժամ ուշացումով՝ ամերիկացի առաջնորդի Փարիզ ուշ ժամանելու պատճառով։

Թրամփի ինքնաթիռին սպասելու պատճառով հետաձգվել են ժամանող կանոնավոր չվերթները։ Բացի այդ, ճանապարհային ծառայությունները փակել են օդանավակայանը Վերսալի հետ կապող մայրուղին։

Պալատի մոտ ամերիկացի նախագահին դիմավորել են Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիժիտը։ Հանդիսավոր ընդունելության մենյուում ներառված էին խոզի մսի տեսականի, Լուարի հովտի ծնեբեկ, «Բուրբոնեզ» հավեր, Ֆրանսիայի տարբեր շրջանների պանիրներ և շոկոլադե տորթ։

Միջոցառման կազմակերպիչները չեն հստակեցրել, թե արդյոք հյուրերին կառաջարկեն ֆրանսիական գինիներ։ Հայտնի է, որ Թրամփը ալկոհոլ չի օգտագործում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031