Skip to main content

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և Աշոտ Եղիազարյանի («Ուժեղ Հայաստան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ հանձնաժողովը բավարարել էր նույն դաշինքի անդամ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը։

Բացի այդ, հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031