Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ ողջունել, որ ԱԺ չեն գալիս իրականում, շարունակեք չգալ, որովհետև այստեղ ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում, պարոնայք և տիկնայք ընտրակաշառատուներ:

Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիրների բացակայությանը, նաև հռետորական հարց տալով, թե ընդդիմադիրները գալու են ԱԺ, որպեսզի ներկայացնեն, թե ինչպե՞ս են իրենց կուսակցության անդամները կամ ներկայացուցիչները 100 հազար դրամ բաժանել քաղաքացիներին:

«Որ պահին մտնեք Ազգային ժողով, այդ պահին Ազգային ժողովի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ, ձեր նստարանները դառնալու են սուպերմարկետի դարակների պես: Ձեր դիմաց գրվելու են այն գները, որոնք փորձել եք փակցնել քաղաքացիների ճակատներին, այդ գնապիտակները փակցվելու են ձեր ճակատներին: Օրինակ՝ 5000 բաժանածների գլխին փակցվելու է 5000, 100 հազար բաժանածների ճակատին փակցվելու է 100 հազար: ԱԺ-ում գտնվող ցանկացած ոք, լինեն ԱԺ այցի եկած դպրոցականներ, ուսանողներ և մնացածը, հնարավորություն են ունենալու, օրինակ, 100 հազար դրամ տալ իքս ուժի ներկայացուցչին, որը բաժանել է 100 հազար դրամ, ու նրա ճակատին ասել այն, ինչ կկամենան:

Այստեղ գալիս ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է նրանց ճակատին: Ձեր խմբակցությունները, հարգելի՛ կամ ո՛չ այնքան հարգելի ընդդիմադիրներ, սուպերմարկետի բաժիններ են լինելու»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930