Skip to main content

Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ալժիրի թիմին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արգենտինայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին (17-րդ, 60-րդ եւ 76-րդ րոպեներ):

Նա այժմ 16 գոլով գլխավորում է Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը:

Մեսիի հետ միասին լավագույն ռմբարկուների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է գերմանացի Միրոսլավ Կլոզեն (16):

Արգենտինացիներն աշխարհի գործող չեմպիոններն են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031