«Ռեալը» ծրագրում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է իսպանական Marca պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու հարցում անձամբ պնդում է «սերուցքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

2025/26 մրցաշրջանում Ֆերնանդեսն ակումբային մակարդակում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է շուրջ 90 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «արքայական» ակումբը պաշտոնապես պայմանագիր է կնքել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի հետ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930