Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է․ Ռոնալդո

Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ։

Երեքշաբթի օրը Հյուսիսային Ամերիկայում ընթացող ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին խաղում Արգենտինայի ընտրանին 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալժիրի նկատմամբ։ Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով (16 գոլ) հավասարվեց ռեկորդակիր գերմանացի Միրոսլավ Կլոզեին։

«Ամեն անգամ, երբ Մեսսին դուրս է գալիս խաղադաշտ, մնացած ամեն ինչ վերածվում է պատմության և նրբագեղության։ Ժամանակն է դադարել թաքնվել և ընդունել այն փաստը, որ նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է:

Նա շարունակում է փայլուն խաղ ցուցադրել յուրաքանչյուր մրցաշրջանում և աշխարհի առաջնությունում: Սա անմոռանալի ու պատմական երեկո էր, որն ընդմիշտ կմնա տարեգրության մեջ»,- բրազիլացի լեգենդի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հավելենք, որ Արգենտինայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 22-ին՝ ուժերը չափելով Ավստրիայի ընտրանու հետ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930