Վլադիմիր Պուտինը Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Մեր երկրների միջև հարաբերությունները արագ զարգանում են, և մենք շատ ուրախ ենք դրա համար», — ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը բարեկամական է և նոր իմաստ է ստանում։
Պուտինը նաև իր բարեմաղթանքներն ու ջերմ ողջույններն է փոխանցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հավելելով, որ Թուրքիայի առաջնորդը միշտ ողջունելի է Ռուսաստանում։
Ռուսական կողմը հանդիպմանը ներկայացրել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Կազան մեկնելուց առաջ Ֆիդանը այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել Լավրովի հետ։ Նախարարները քննարկել են միջազգային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորումը, Հարավային Կովկասի իրավիճակը և Սև ծովում նավարկության անվտանգությունը։ Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի խաղաղության գործընթացին. Ֆիդանը վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը հյուրընկալել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ։
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը ընթանում է Կազանում հունիսի 17-19-ը։
Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն արդիական գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացները, առևտրի և անվտանգության հարցերը։ Արդյունքում կընդունվի չորս փաստաթուղթ։






































