«Ընտրությունները կեղծված են» երեք մանեթանոց լացի նպատակը․ ո՞ւմ և ինչ են փորձում ապացուցել Կրելմն ու «խաթաբալաները»

«Նիկոլ Փաշինյանը կեղծել է հունիսի 7-ի ընտրությունները», «բռնություն է կիրառվել ընտրողի ազատ կամքի վրա», «ընտրություններն ուղեկցվել են վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմամբ», այս այլանդակ ընտրության միջոցով ձևավորված իշխանությունը չի կարող համարվել լեգիտիմ, սա ոչ լեգիտիմ իշխանություն է, ոչ լեգիտիմ, ոչ, ոչ, ոչ․․․

Սրանք մեջբերումներ են ընդդիմության կողմից արդեն մի քանի օր հնչող հետընտրական «3 մանեթանոց լացից», որն ակնհայտորեն ուղղված է մեկ նպատակի՝ խաթարել ՀՀ ժողովրդավարական իմիջին ու ապալեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետ կառավարումը։

Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցած քաղաքական 6 «խաթաբալաները»՝ այդ թվում պատերազմի եռագլուխ «խաթաները»՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», ԲՀԿ, «կեղծված ընտրությունների» մասին օրերս մի վշտակեզ հայտարարություն էին տարածել՝ կրկնօրինակելով հայտնի ֆիլմի՝ լացող կանանց տեսարանը։ Հիշո՞ւմ եք։ Նախօրեին էլ հետընտրական «պախառոննին» իր փայ կականով «ծաղկեցրեց» ընտրություններին չմասնակցած ՀՀԿ-ն՝ աղաղակելով․ «Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։ Այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու՝ զուրկ ժողովրդավարական որևէ լեգիտիմությունից։ Հանրապետական կուսակցությունը նման կերպ ձևավորված Ազգային ժողովը և դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն»։ Սյուր է, չէ՞, երբ ընտրություններին սեփական դեմքով մասնակցելու ռիսկ չարած, ըստ սոցհարցումների՝ 0-ից էլ ցածր ռեյտինգ ունեցող Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղկազմակերպությունն է խոսում ընրություններ կեղծելու, մանդատներ յուրացման մասին՝ ակնհայտորեն նկատի ունենալով կառավարող ուժի մանդատները։ Նվազագույնը ցինիզմ ու բարոյականության կոդեքսի վրա թքած ունենալ է, երբ «կեղծիք» և «ընտրություն» բառերը կողք-կողքի հոլովում է ՀՀ-ում ընտրակեղծիքների մեքենան գործարկած, կատարելության հասցրած, երկու ժամկետ Բաղրամյան 26-ն ուզուրպացրած, «ինչքան ուզես, էդքան խփած»՝ ոչ լեգիտիմ նախագահի ղեկավարած ուժը։ Չենք բացառում, որ առաջիկայում կեղծված ընտրությունների մասին լացողները «խորում» ընդգրկվեն նոր քաղաքական ուժեր՝ «ողբն» ավելի բազմաձայն դարձնելու համար։ Չէ՞ որ, եթե մի բանի մասին աղաղակում են մի քանիսը, ապա աղաղակը էլ ավելի համոզիչ է դառնում։

«Ընտրությունները կեղծված են» աղաղակի նպատակը, ինչպես վերը նշեցինք, կառավարող ուժի ժողովրդավար լինելը, ընտրությունների կազմակերպման և անցկացման օրինակարգությունը կասկածի տակ դնելն է՝ ԵՄ-ի հետ «սիրախաղ» սկսած Նիկոլ Փաշինյանից փորձելով կերտել եվրոպական չափանիշները ոտատակ տվածի՝ դեսպոտի, ուզուրպատորի, ընդդիմադիր լիդերներին հետապնդողի, ժողովրդի ազատ կամարտահայտությանը բռնացածի կերպար։ Ռուսաստանի և նրա տեղական մանկլավիկների հաշվարկն այն է, որ հերթական անգամ հրեշականացվի ԵՄ-ն՝ որպես ժողովրդավարության քողի տակ պետություններին ներքին գործերին խառնվող, այդ երկրներում հետընտրական ցնցումներ հարուցող ու սեփական ֆավորիտին իշխանության կարգող կառույց։ Աղաղակելով կեղծված ընտրությունների մասին, արդ, ՌԴ-ն և ընտրապայքարում պարտված պրոռուսական կոնգլոմերատը փորձում են տպավորություն ստեղծել, որ ԵՄ-ն մասնակից է տեղի ունեցած կեղծիքներին ու ՀՀ իշխանության հետ հավասարապես կրում է դրանց պատասխանատվությունը։ Այ, եթե կալակալլասներն ու եվրաչինովնիկները չմիջամտեին ընտրապրոցեսին իրենց ֆինանսական, քարոզչական և այլ գործիքներով, ընտրությունները չէին կեղծվի և արդյունքում կհաղթեին ռուսամետ ուժերը։

Հիշեցնենք, որ ՌԴ տարբեր ռանգի չինովնիկներ դեռ նախքան ընտրությունները, այսպես ասած՝ «մի ոտք շուտ» զբաղված էին այդ՝ ՀՀ-ի առաջիկա 5 տարիները որոշող միջոցառման օրինակարգությունը կասկածի տակ դնելով, ՀՀ ընտրողների կամքի նկատմամբ հիբրիդային հարձակումներով։ Մասնավորապես Կրեմլի «խոսնակ» Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, նկատենք, դեռ մայիսին ազդարարել էր ։ «Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը պաշտոնապես չպետք է ճանաչի դրանց արդյունքները»։ Սույն պաշտոնյան նշել էր նաև, որ Փաշինյանը «ՌԴ-ի անվերապահ թշնամին է», որի թիմն իր գործողություններով բախման է տանում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո արդեն, Կրեմլը գործի դրեց դրանց ապալեգիտիմացման գործիքակազմը՝ հատուկ շեշտելով ԵՄ-ի գործոնը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մասնավորապես ընտրություններից հետո ազդարարել էր, թե «Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշմամբ և Արևմուտքի աննախադեպ միջամտության պայմաններում»։

«Մեդուզա» միջազգային ռուսալեզու պարբերականն էլ, նկատենք, ընտրությունների հաջորդ օրը ուշագրավ հոդված էր հրապարակել՝ բացահայտելով Կրմելի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի այն «մետադիչկան», որով պետք է իշխանամետ լրատվամիջոցները լուսաբանեն ՀՀ ընտրությունները, ներկայացնեն դրանց արդյունքները։ «Լրատվամիջոցների աշխատակիցներին հանձնարարվել է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն», և խորհուրդ է տրվել օգտագործել հենց այդ բառը: Ավելին, նախագահի աշխատակազմի քաղաքական բլոկը «խորհուրդ է տվել» ընդգծել ընտրախախտումները՝ «կասկածներ սերմանելու Փաշինյանի լեգիտիմության վերաբերյալ»,-բացահայտել էր «Մեդուզա»-ի աղբյուրը։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ձախողել է ՀՀ-ում իշխանությունը փոխելու հերթական արարը, նաև՝ պոտենցիալ թեկնածուներին, որոնց դեմքով կարող էր իրագործել իր «իդեա ֆիքսը»՝ կարգել ռուսահպատակ ղեկավարի։

Հ․Գ․ Իր միսիան ձախողած ընդդիմությունը, նկատենք, ազդարարելով ընտրությունների կեղծման մասին միաժամանակ փորձում է արդարանալ ՌԴ-ի առջև, թե՝ многоуважаемый Վլադիմիր Վլադիմիրովիչ, հավատացեք, խելքներիս կտրած, ձեռքներիցս եկած ամեն բան արեցինք, բայց․․․․եղավ այն, ինչ եղավ։ Ինչքան էլ փորձեցինք ահաբեկել հանրությանը 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծիքով, ինչքան էլ ընտրակաշառք բաժանեցինք ու բռնվեցինք, մեկ ա, էս մեր հաստակող ժողովուրդը գնաց ու էսքանից հետո ընտրեց «Արցախը հանձնած» Փաշինյանին։ Էլ չասած, որ Փաշինյանը կեղծեց ընտրությունները, թե չէ․․․․մենք 60+ էինք հավաքելու՝ դրանից բխող հետևանքներով։ Սա է փաստը, այնպես որ․․․ любите и жалуйте։ Այսինքն, թողեք աշխատենք ԱԺ-ում, а там дальше видно будет….ընթացքում նորից իշխանափոխություն կբզբզանք, կարող ա հանկարծ ստացվի։

Հ․ Մանուկյան

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930