Skip to main content

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը։ Նա զրկվել է անձեռնմխելիությունից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք է տվել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031