Գեղարքունիքի մարզում ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Այսօր՝ հունիսի 21-ին, Գեղարքունիքի մարզում Ժամը 17։15-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի և նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930