Goal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Պելեն։ Բրազիլացի լեգենդար հարձակվողը պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է երեք անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն։ Երկրորդ հորիզոնականում Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է արգենտինացի մեկ այլ հանճար՝ Դիեգո Մարադոնան։

Goal-ի վարկածով ԱԱ-ների պատմության լավագույն ֆուտբոլիստների թոփ-10-ն ունի հետևյալ տեսքը.

1. Պելե (Բրազիլիա)
2. Լիոնել Մեսսի (Արգենտինա)
3. Դիեգո Մարադոնա (Արգենտինա)
4. Ռոնալդո (Բրազիլիա)
5. Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)
6. Կաֆու (Բրազիլիա)
7. Գերդ Մյուլեր (Գերմանիա)
8. Կիլիան Մբապե (Ֆրանսիա)
9. Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
10. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա)

Հիշեցնենք, որ այս օրերին՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը, ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթանում է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։

Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի Մունդիալի դրամատիկ եզրափակիչում հանդիպեց Ֆրանսիային:

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները (4:2)։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930