Ես լիովին հասկանում եմ Թրամփի դժգոհությունը ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից Իրանի հարցում: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես գիտեմ, որ կա հիասթափություն: Եվ ես լիովին հասկանում եմ այդ հիասթափությունը»,- ավելացրել է նա՝ նկատի ունենալով Թրամփի հայտարարություններն այն մասին, որ դաշինքի որոշ դաշնակիցներ հրաժարվել են աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության ժամանակ։
Միաժամանակ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ դրանք առանձին դեպքեր են։ Նրա խոսքով՝ դաշինքի մեջ մտնող որոշ պետություններ իրենց բազաները տրամադրել են ԱՄՆ-ի ուժերին՝ Իրանի դեմ գործողություն իրականացնելու համար։
«Վերցնենք, օրինակ, Իտալիան։ 500 ամերիկյան ինքնաթիռ օդ է բարձրացել Իտալիայում գտնվող ԱՄՆ բազաներից՝ «Էպիկական զայրույթ» գործողությանը աջակցություն ապահովելու համար»,- ավելացրել է նա։
Վաշինգտոնն ավելի վաղ բազմիցս վճռականորեն քննադատության էր ենթարկել ՆԱՏՕ-ի մի շարք եվրոպացի դաշնակիցների, այդ թվում՝ Իտալիայի գործողությունները՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում։






































