Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջը սոցիալական ցանցերում անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին, որոնք նա գրանցել է Ավստրիայի ընտրանու դեմ խաղի արդյունքներով։ Ինչպես հայտնի է, այդ դիմակայությունում արգենտինացիները վստահ հաղթանակ են տարել 2-0 հաշվով՝ շնորհիվ Մեսսիի հեղինակած դուբլի։
Այսպիսով, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռեկորդակիր միանգամից 4 ցուցանիշով.
Լավագույն ռմբարկու – 18 գոլ
Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ – 28 խաղ
Ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստ – 18 հաղթանակ
Ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստ – 2489 րոպե
Արգենտինայի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին՝ ուժերը չափելով Հորդանանի ընտրանու հետ։






































