Ապրիլի 29-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկած անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք քողարկված եղանակով ընտրակաշառք են տվել, հրապարակվել էր ձայնագրություն։
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ։






































