Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում», նախքան քաղաքականության մասին խոսելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եվրոպացի թագավորները այնքան են ձանձրացել, որ դեն են նետել կանոնները և խառնվել քաղաքականությանը։ Ինչպե՞ս այլ կերպ կարելի է մեկնաբանել Չարլզ III-ի և Կառլ XVI Գուստավի հռետորաբանությունը Ուկրաինան և ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը պաշտպանելու մասին»,-ասել է Մեդվեդևը։






































