Դմիտրիևը հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների հետ Ֆլորիդայում. Reuters

Ռուսաստանի նախագահի ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ Ֆլորիդայում։ Հանդիպումների մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ բանակցությունները տեղի են ունենում տնտեսական հարցերով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում։ Երկու կողմերի մասնակիցների ցուցակը չի հրապարակվում։

Բանակցություններին ծանոթ ТАСС-ի աղբյուրը նույնպես հաստատել է Դմիտրիևի հանդիպումները։

Դմիտրիևը մարտի 7-ին հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում քննարկում են ռուսական նավթի մատակարարման սահմանափակումների մեղմացումը։ Նա դրա մասին գրել է իր բլոգում, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox Business-ի եթերում չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է մեղմացնել մատակարարման սահմանափակումները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031