ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «ռազմական առումով պարտություն է կրել», սակայն նրա հետագա մեկնաբանությունները հարցեր են առաջացրել, թե իրականում որ հակամարտությանն էր նա անդրադառնում։
Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ո՞ր պատերազմն ավելի շուտ կավարտվի՝ ռուս-ուկրաինականը, թե՞ ԱՄՆ-ի հակամարտությունը Իրանի հետ, Թրամփը նշել է, որ ժամկետները կարող են նման լինել։ Միևնույն ժամանակ նա հավելել է. «Կարծում եմ՝ Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել»։
Դրանից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը բերել է տվյալներ, որոնք վերաբերում են Իրանի դեմ պատերազմին։ Նա հայտարարել է, որ այդ երկիրն ուներ 159 նավ, և «դրանք բոլորն այժմ ջրի տակ են»՝ նման արդյունքն անվանելով «բավականին լավ»։
Ավելի վաղ Թրամփը պնդում էր նաև, որ ԱՄՆ-ը խորտակել է իրանական՝ 159 նավից բաղկացած ամբողջ նավատորմը։
Այդ հայտարարությունների պայմաններում դիտորդները ենթադրում են, որ ԱՄՆ նախագահը հնարավոր է՝ վրիպել էր և փաստացի նկատի ունեցել Իրանին, այլ ոչ թե Ուկրաինայի առնչվող իրավիճակը։






































