ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին լուրջ վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում, որն ավարտվել էր փարիզյան ակումբի՝ 5-4 հաշվով հաղթանակով:

«Ինչպես հայտնի է դարձել RMC Sport-ին, Հակիմիի մոտ ախտորոշվել է ծնկատակի ջլի պատռվածք: Նա բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը, սակայն եթե ակումբը դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, մարոկկացի ֆուտբոլիստը կհասցնի ապաքինվել և պատրաստ լինել խաղին: Նրա մասնակցությունն աշխարհի առաջնությանը որևէ կասկած չի հարուցում»,- X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ – «Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Մյունխենում: Այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի Մադրիդի «Ատլետիկոյի» և Լոնդոնի «Արսենալի» դիմակայության հաղթողի հետ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930