Պուտինը որոշ ժամանակ առաջ պատրաստ էր գործարք կնքել Ուկրաինայի հարցով․ «ինչ-որ մեկը» խանգարում է նրան դա անել․ Թրամփ

Պուտինը ևս չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք մշակի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ Պուտինը կցանկանար տեսնել Ուկրաինայի հարցի լուծումը։ Եվ դա լավ է։ Պուտինն ինձ ասաց, որ կցանկանար մասնակցել ուրանի հարստացման վերաբերյալ հարցին, եթե կարողանար օգնել մեզ դրանում։ Ես պատասխանեցի, որ կնախընտրեի, որ նա մասնակցեր Ուկրաինայի հետ պատերազմի ավարտին։

Ես Պուտինին առաջարկեցի զինադադար։ Կարծում եմ՝ նա կարող է համաձայնվել դրան։ Արդյո՞ք նա արդեն հայտարարել է դրա մասին։

Կարծում եմ՝ Պուտինը որոշ ժամանակ առաջ պատրաստ էր գործարք կնքել։ Կարծում եմ՝ «ինչ-որ մեկը» խանգարում էր նրան դա անել»,-նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ռազմական առումով Ուկրաինան պարտություն է կրել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930