Մեզ խնդրեցին չհшրձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ ես ասացի՝ ոչ․ Զելենսկի

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, և ես ասացի՝ ոչ, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիրշ Զելենսկին։

«Մենք մեր գործընկերներից հաղորդագրություններ ստացանք, որ Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերների պատճառով մենք կարող ենք չհարձակվել Ռուսաստանի որոշակի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Եվ, իհարկե, ես ասացի՝ ոչ, մենք կհարձակվենք։ Եկեք կնքենք «էներգետիկ զինադադար», բայց ոչ ոք մեզ նման բան չի առաջարկել։ Մենք բաց ենք դրան, բայց եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, մենք ամեն դեպքում կպատասխանենք»,-Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ուժեղ դիրքում չէ։

«Մենք ավելի լավ դիրքում ենք, քան եղել ենք վերջին 9-10 ամիսների ընթացքում, նկատի ունեմ մարտադաշտում ստեղծված իրավիճակը, բայց ամեն դեպքում ավելի լավ է դադարեցնել պատերազմը»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930