Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու

Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կողմից իր ծառայություններով հետաքրքրված լինելու և իսպանական ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերը:

Ավելի վաղ հեղինակավոր The Athletic պարբերականը հաղորդել էր, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է պորտուգալացի մասնագետի թեկնածությունը՝ Ալվարո Արբելոային գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու համար: Վերջին շաբաթներին մամուլում ակտիվորեն գրվում է, որ Մոուրինյոն պատրաստ է վերադառնալ «արքայական» ակումբ:

Սակայն «Յուրահատուկը» խորամանկորեն շրջանցել է այս խոսակցությունները՝ հրաժարվելով բորբոքել շրջանառվող ասեկոսեները:

«Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է։ Եթե հաղթենք հաջորդ երեք խաղերում, ապա հանդես կգանք գլխավոր եվրոպական մրցաշարում։ Սա միակ բանն է, ինչի մասին ես այժմ մտածում եմ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ այս պահին «Բենֆիկան», որի ղեկը Մոուրինյուն ստանձնել է նախորդ տարվա սեպտեմբերին, Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 31 հանդիպումից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը երեք տուր, և լիսաբոնյան թիմն առաջատար «Պորտուից» հետ է մնում 7 միավորով։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը արդեն ունի Մադրիդի «Ռեալը» մարզելու փորձ. նա ակումբը գլխավորել է երեք մրցաշրջան՝ 2010-ից 2013 թվականներին՝ թիմի հետ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դառնալով երկրի գավաթի և Սուպերգավաթի հաղթող:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930