Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով 13 տոննա դեղորայք կփոխանցի Իրանին

ՌԴ ԱԻՆ հատուկ օդանավը Ադրբեջան կհասցնի Իրանի համար նախատեսված դեղորայքը, TASS-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ՝ գերատեսչության ավիացիան կազմակերպել է դեղամիջոցների տեղափոխումը Ադրբեջանի Հանրապետություն՝ հետագայում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչներին փոխանցելու համար», — հայտնել են ԱԻՆ-ից։

Որպես մարդասիրական օգնություն կհասցվի ընդհանուր առմամբ 13 տոննա դեղորայք։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930