Սերբիայի իշխանությունները չեղարկել են Կադիրովի եղբորորդուն քաղաքացիություն տրամադրելու մորոշումը

Սերբիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եղբորորդի Յակուբ Զակրիևին քաղաքացիություն տրամադրելու մասին նախկինում ընդունված որոշումը, հայտնում է Nedeljnik պարբերականը՝ վկայակոչելով «Պաշտոնական տեղեկագրում» արված հրապարակումը։

Հրապարակված որոշմամբ՝ չեղարկվում է Սերբիայի Հանրապետության քաղաքացիության ընդունման վերաբերյալ նախորդ ակտը, որը թվագրված է 2026 թվականի ապրիլի 23-ով։

Ընդ որում, պաշտոնական տեքստում հենց Զակրիևի անունը չի հիշատակվում, այլ օգտագործվում է միայն փաստաթղթի համարը։ Այնուամենայնիվ, այդ համարով նախկինում արձանագրվել էր հենց Կադիրովի եղբորորդուն քաղաքացիության տրամադրումը։

Երկու ընթացակարգն էլ՝ թե՛ քաղաքացիության սկզբնական տրամադրումը, թե՛ դրա հետագա չեղարկումը, ստորագրել է Սերբիայի կառավարության նախագահ Ջուրո Մացուտը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031