Եղանակը Հայաստանում

Ապրիլի 30-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-5, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 7-10 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+19,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+16,

Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+18,

Տավուշում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+22,

Արարատում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24,

Արմավիրում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+17։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930