«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո Ջոն Սթոունզի հեռանալու մասին

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո պաշտպան Ջոն Սթոունզի հեռանալու մասին։ 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը։

«Ամռանը Ջոն Սթոունզը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»՝ դրանով իսկ եզրափակելով ակումբում իր անմոռանալի և չափազանց հաջողված տասնամյա ժամանակահատվածը»,- նշված է «քաղաքայինների» տարածած հայտարարության մեջ։

​Անգլիացի պաշտպանը «Մանչեսթեր Սիթիին» միացել էր 2016 թվականին։ Այս տասը տարվա ընթացքում նա մանչեսթերյան ակումբի մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 293 հանդիպում։

Թիմի հետ միասին Սթոունզը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի վեցակի չեմպիոն, երկուական անգամ նվաճել Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը, երեք անգամ հաղթել Անգլիական լիգայի գավաթում, ինչպես նաև մեկական անգամ դարձել Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության և Ակումբային աշխարհի առաջնության հաղթող։

​Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում Սթոունզը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

​Հիշեցնենք, որ իր կարիերայի ավելի վաղ փուլում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Էվերտոնում» և «Բարնսլիում»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930