Բաքվում պահվող հայերի առողջական վիճակը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում․ Ավանեսյան

Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի և նրանց առնչվող բոլոր հումանիտար հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության մշտական ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանն ընդգծել է, որ իրականացվող աշխատանքները համակարգվում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից և ընթանում են ինչպես միջազգային իրավունքի շրջանակներում, այնպես էլ բոլոր հնարավոր հումանիտար ուղիներով։

«Վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով այդ հարցերը, մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ, ուշադրության կենտրոնում են։ Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- նշել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031