Փոխվարչապետ Խաչատրյանը և ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենը քննարկել են համագործակցության մասին հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև մրցակցային և ներառական մասնավոր հատվածի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքների և ջրային համակարգերի արդիականացման, կանաչ տնտեսության անցման, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930