Ռուսաստանի երկու քաղաքացի վերադարձել է հայրենիք ՌԴ ԱԴԾ-ի և Բելառուսի Հանրապետության ՊԱԿ-ի համատեղ իրականացրած բազմափուլ օպերացիայի շնորհիվ, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունիցը։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ 2026 թվականի ապրիլի 28-ին սահմանի բելառուսա-լեհական հատվածում տեղի ունեցած փոխանակման արդյունքում հայրենիք են վերադարձվել երկրի երկու քաղաքացիներ՝ ռուսաստանցի գիտնական Ալեքսանդր Բուտյագինը և ռուսաստանցի զինծառայողի կինը, որը «ծառայություն է անցնում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմում, և որոնք նախկինում ապօրինաբար պահվում էին Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական պետություններում»։
«Ռուսաստանի քաղաքացիները փոխանակվել են մոլդովական հատուկ ծառայության երկու կադրային սպաների հետ, որոնք նախկինում ներկայանում էին որպես մոլդովացի քաղաքացիներ, հավաքագրվել էին Մոլդովայի Հանրապետության Տեղեկատվության և անվտանգության ծառայության Արտաքին հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի կողմից, և 2025 թվականին ժամանել էին Ռուսաստան՝ հորինված անձնական տվյալներով ձևակերպված փաստաթղթերով՝ հետախուզական միջոցառումներ անցկացնելու նպատակով, և հայտնաբերվել ու ձերբակալվել էին ռուսական անվտանգության մարմինների կողմից։
Մոլդովացի հետախույզները, հասկանալով, որ իրենք բացահայտված են, խնամքով փորձել են թաքցնել իրենց առնչությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների կադրային կազմին։ Սակայն քրեական գործի քննության ընթացքում հաջողվել է հավաքել անհերքելի ապացուցողական բազա, որը մերկացնում և լիովին հաստատում է նրանց պատկանելությունը Մոլդովայի Հանրապետության հետախուզական ծառայությանը։
Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը տուն հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության և Բելառուսի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի համատեղ անցկացրած բազմափուլ օպերացիայի շնորհիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։






































