Թիկնիզյանի նկատմամբ արդեն որոշակի հետաքրքրություն կա․ Թիկնիզյանի գործակալը` եվրոպական առաջնություններից ֆուտբոլիստի նկատմամբ առկա հետաքրքրության մասին

«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է եվրոպական լուրջ առաջնություններից ֆուտբոլիստի նկատմամբ առկա հետաքրքրության մասին։

​«Նաիրը շատ լավ մրցաշրջան է անցկացնում Սերբիայում։ Չեմպիոնությունից բացի՝ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» առաջատար խաղացողներից է։

Թիմն այժմ պայքարում է երկրի Գավաթի եզրափակիչ դուրս գալու համար, ինչը նշանակում է, որ նա ևս մեկ տիտղոս նվաճելու հնարավորություն ունի։ Բացի այդ, նա իրեն հիանալի է դրսևորել եվրագավաթներում։

Դեյան Ստանկովիչը գոհ է Նաիրից և տեսնում է, թե ինչպես է նա շարունակում առաջադիմել»,- նշել է գործակալը։

​«Чемпионат»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի այն հարցին, թե նման տպավորիչ մրցաշրջանից հետո արդյոք հնարավոր է, որ ավելի բարձրակարգ առաջնությունների ակումբներն իրենց ուշադրությունը սևեռեն հայ ֆուտբոլիստի վրա, Կլյուևը պատասխանել է.

​«Ոչ թե կարող են, այլ արդեն իսկ հետաքրքրվում են։ Թիկնիզյանի նկատմամբ արդեն որոշակի հետաքրքրություն կա»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930