Հորմուզի նեղուցում նավարկությունը կարող է վերականգնվել առանց ամբողջական ականազերծման. ԱՄՆ էներգետիկայի նախարար

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը երեքշաբթի Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պարտադիր չէ վնասազերծել Հորմուզի նեղուցում Իրանի տեղադրած բոլոր ականները, որպեսզի նավերը կարողանան վերսկսել երթևեկությունը կենսական նշանակություն ունեցող ուղիով։

«Ձեզ պարզապես ուղի է պետք, որով նավերը կկարողանան ելումուտ անել,- ասել է Ռայթը Դուբրովնիկում «Երեք ծովերի» գագաթնաժողովի և բիզնես-համաժողովի շրջանակում տված հարցազրույցում։ — -Ըստ իս, դա կարող է արագ տեղի ունենալ»։

Ռայթը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը ծրագրում է հայտարարել խողովակաշարերի վերաբերյալ «պատմական» համաձայնագրերի մասին, որոնք կհանգեցնեն դեպի Եվրոպա ամերիկյան նավթի և բնական գազի ներմուծման ծավալների ավելացմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խողովակաշարի խաղաղ շինարարության ծրագրի» շրջանակում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930