Աննա Վարդապետյանը թիկնապահների ուղեկցությամբ հեռացավ ԱԺ–ից․ նա հարցերի չպատասխանեց

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հեռացել է Ազգային ժողովից՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը։

«Ընդդիմությունն ասում է՝ դուք ընտրովի արդարադատություն եք իրականացնում, հնարավո՞ր է դրա համար եք խուսափում լրագրողների հետ շփվելուց»,–դիմելով գլխավոր դատախազին՝ ազաց լրագրողներից մեկը։ Վարդապետյանն անպատասխան թողեց նաև այդ հարցը։

Վարդապետյանը թիկնապահների ուղեկցությամբ հեռացավ Ազգային ժողովից, որտեղ եկել էր՝ Դատախազության տարեկան հաշվետվությունը ներկայացնելու։

Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև ԱԺ–ի մուտքի մոտ էր հրաժարվել պատասխանել լրագրողների հարցերին։ NEWS.am–ի թղթակիցը մուտքի մոտ հարց էր ուղղել Վարդապետյանին՝ հաշվետու՞ չէ նա հանրության առաջ։ Վարդապետյանն այդ հարցին ևս չէր պատասխանել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930