ԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ) որոշել է 2026 թվականի մայիսի 1-ից դուրս գալ ՕՊԵԿ-ի և ՕՊԵԿ+-ի կազմից։ Այս մասին հայտնել է էմիրաթական պետական WAM գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու մասին ԱՄԷ-ի որոշումը «համապատասխանում է երկրի երկարաժամկետ ռազմավարական և տնտեսական ծրագրերին»։






































