ԱՄՆ-ը զգուշացրել է Իրաքում ամերիկյան նավթային ընկերությունների վրա Իրանի հնարավոր հարձակման մասին

ԱՄՆ կառավարությունում կարծում են, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրան առնչվող զինյալ խմբավորումները կարող են թիրախավորել Իրաքի նավթի և գազի արդյունաբերության ոլորտում գործող ամերիկյան բիզնեսները։

«Իրանը և նրան առնչվող ահաբեկչական խմբավորումները կարող են հարձակվել Իրաքում ամերիկյան ընկերությունների պատկանող նավթային ընկերությունների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա»,- ասվում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրապարակած նախազգուշացման մեջ:

Նշվում է նաև, որ նմանատիպ խմբավորումները թիրախավորել են Իրաքում գտնվող հյուրանոցները, ներառյալ՝ Իրաքյան Քրդստանի օբյեկտները, որտեղ հաճախ են մնում ԱՄՆ քաղաքացիները։ Փաստաթղթում ընդգծվում է, որ շատ ամերիկացիների համար ստեղծված իրավիճակում «ամենաապահով տարբերակը» հնարավորինս արագ երկրից հեռանալն է։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930